Պորոշենկոյին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի դեմ հարուցվել է քրեական գործ ՝ պետական դավաճանության և լիազորությունները չարաշահելու մեղադրանքներով՝Ռադայի պատգամավոր Անդրեյ Դերչակի կողմից նրա դեմ ապացույցների հրապարակումից հետո: Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, հաղորդել է ում է «Украинская правда»-ն՝ հղում անելով գլխավոր դատախազության աղբյուրին:
Հրապարակման համաձայն, Դերկաչի կողմից տրամադրվել է աուդիո ձայնագրություններով ֆլեշ կրիչ, որտեղ, ինչպես ասվում է, լսվում են Պորոշենկոյի, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նախկին պետքարտուղար Ջոն Քերիի ձայները։
Ավելի վաղ Դերչակը հրապարակել էր հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, իբր Պորոշենկոյի և Բայդենի միջև, ինչը, ըստ նրա, վկայում է միջազգային կոռուպցիայի և նախկին նախագահի պետական դավաճանության մասին:
Խոսակցություններից մեկը վերաբերում էր Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնից Վիկտոր Շոկինի պաշտոնանկությանը Բայդենի խնդրանքով: Դրա դիմաց, ըստ աուդիո ձայնագրությունների, նա խոստացել է Պորոշենկոյին՝ Ուկրաինային տրամադրել միլիարդ դոլար:
Բացի այդ, քննարկվել են խորհրդարանում կոալիցիայի առկայության, Արսենի Յացենյուկի կառավարության հրաժարականի և Վլադիմիր Գրոյսմանի կաբինետի հաստատման վերաբերյալ հարցերը:
Դերչակը հայտնել է, որ բոլոր բազմաթիվ ձայնագրությունները ստացվել են լրագրողներից և փոխանցվել են Գլխավոր դատախազի գրասենյակ, ինչպես նաև հանցագործությունների մասին հայտարարություն ՝ քրեական գործ հարուցելու համար: