ՌԴ դեսպան. Ռուսաստանը վստահում է Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի բացակայության մասին տեղեկատվությանը
Ռուսաստանը վստահում է ԿԺԴՀ ղեկավարության հայտարարություններին, որ այս երկրում կորոնավիրուսային վարակի դեպքեր չկան։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորայի խոսքերը։
«Ես հակված եմ վստահել նրան, ինչը վերաբերում է ԿԺԴՀ-ում վարակի բացակայությանը։ ԿԺԴՀ ղեկավարությունը ձեռնարկել է առավել վճռական և կոշտ միջոցներ՝ կանխելու այս վարակի մուտքը երկիր», - ասել է Մացեգորան:
Ըստ նրա, դա հնարավոր դարձավ այն պատճառով, որ երկիրը փակեց իր սահմանները փետրվարի սկզբին: Այդ իսկ պատճառով, ԿԺԴՀ բազմաթիվ քաղաքացիներ դեռ շարունակում են մնալ արտերկրում: