Դատարանը չի ճանաչել իսպանացի Պիլար Աբելին Սալվադոր Դալիի դուստր
Մադրիդյան դատարանը մերժել է իսպանացի պայծառատես Պիլար Աբելի բողոքարկումը, որը պնդում էր, որ գեղանկարիչ, սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադորի Դալիի (1904-1989 թթ.) դուստրն է:
kulturomania.ru-ն գրում է, որ բողոքի մերժման հետևանքով նա ստիպված կլինի վճարել դատարանի բոլոր ծախսերը:
Աբելը նաև պետք է վճարի նկարչի աճյունն արտաշիրիմելու գումարը, որն արվել էր 2017 թվականի ամռանը ԴՆԹ անալիզի համար։ Անալիզի արդյունքները ցույց էին տվել, որ Աբելը Սալվադոր Դալիի դուստրը չէ։
Ավելի վաղ պայծառատեսը հայտարարել էր, որ նկարչի և իր մոր միջև հարաբերություններ էին եղել, որի արդյունքում 1955 թվականին ծնվել է ինքը։