Վենետիկը հայտարարել է, որ պատրաստ է տուրիստական սեզոնի մեկնարկին
Իտալական Վենետո շրջանի նահանգապետ Լուկա Զայան ասել է, որ կորոնավիրուսի տարածման թուլացման պայմաններում շրջանը պատրաստ է զբոսաշրջիկներ ընդունել։ Նա հույս է հայտնել, որ զբոսաշրջիկների հոսքն արագ տեմպերով կաճի, փոխանցումն է «Գազետա.ռու»-ն։
«Վենետոն ամենամեծ տուրիստական տարածաշրջանն է, որն ամեն տարի 70 միլիոն զբոսաշրջիկ է ընդունում։ Մենք պատրաստ ենք ընդունել բոլորին` մեր հյուրերին Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ավստրիայից, բոլոր նրանց, ովքեր միշտ գալիս են մեզ մոտ», - ասել է Զայան:
Նա նշել է, որ տարածաշրջանն արդեն բացել է լողափերը։ Նահանգապետը հավելել է, որ Վենետոյում համաճարակի հետևանքով մոտ 50 հազար մարդ կորցրել է աշխատանքը, որից 30 հազարը՝ զբոսաշրջության ոլորտում:
Ներկայումս Վենետոյիում ավելի քան 300 մարդ կորոնավիրուսի դեմ հիվանդանոցային բուժում է ստանում: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Իտալիայում հաստատվել է վարակի ավելի քան 226,5 հազար դեպք: Մահացել է ավելի քան 31,5 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիան բացում է առաջին թանգարանները
- Հունիսի 1-ից Սոչիում կսկսեն գործել 65 լողափ-առողջարաններ
- Սոչին հունիսի 1-ից կընդունի զբոսաշրջիկիներին
- Իտալիայում և Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացության ալիքն անկում է ապրում