Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 11 վարակակիր
Վրաստանում արձանագրված է նոր կորոնավիրուսի 713 դեպք, որից ապաքինվել է 475 պացիենտ: Այս մասին, ինչպես գրում է վրացական Առաջին ալիքը, հայտարարել է ինֆեկցիոն կլինիկայի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Նրա խոսքով, երեկ առավոտյան երկրում գրանցված է եղել կորոնավիրուսի 702 հաստատված դեպք, որին ավելացել է 11-ը և այս պահի դրությամբ կա 713 դեպք:
«Ապաքինվածների թիվը եղել է 456, ապաքինվել է ևս 19-ը և այժմ ունենք 475 ապաքինված»,- հայտարարել է Էզուգբաիան:
Բացի այդ, նրա խոսքով, կլինիկաներում բուժում է ստանում 226 պացիենտ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան