«Տավուշ տեքստիլ»-ում վարակի դեպքեր են հայտնաբվերել
«Տավուշ տեքստիլ» ընկերության երեք արտադրամասերից մեկում կորոնավիրուսի վարակ է բռնկվել։ Հարակից արտադրամսերը ժամանակավորապես փակվել են, շուրջ 150 աշխատակիցներ մեկուսացման մեջ են։ Նման տվյալներ հրապարակեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Ազատության» եթերում։
Նրա խոսքով, վարակակիրների թիվը 7-ն է, նրանք լավ են զգում։ Մյուս աշխատակիցները թեստավորվում են։
«Հայտնաբերվել է երկու օր առաջ, հաջորդ օրը՝ չորս հոգու։ Ինքնամեկուսացված են նրանց ընտանքիի անդամները։ Ամեն ինչ հսկողության ներքո է»,-ասաց մարզպետը՝ հիշեցնելով, որ այս պահին մարզում 31 վարակակիր կա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին