Քեմբրիջի համալսարանում բոլոր դասախոսությունները մինչև 2021 թվականի ամառ կլինեն առցանց
Կորոնավիրուսի պատճառով հաջորդ ուսումնական տարվա ընթացքում Քեմբրիջի համալսարանում դեմ առ դեմ դասախոսություններ չեն լինի: Այս մասին գրում է BBC-ն։
Այնուամենայնիվ, դասախոսությունները հասանելի կլինեն ուսանողներին առցանց և «հնարավոր է, որ նրանք անհատապես հյուրընկալեն փոքր խմբերի», եթե բավարարեն սոցիալական հեռավորության պահանջները, հայտարարել է համալսարանը։
Բրիտանիայում համալսարանական հաստատությունները փակվել են նոր կորոնավիրուսի պատճառով։
Քեմբրիջը նշել է, որ համալսարանն անընդհատ հարմարվում է փոփոխվող խորհուրդներին, որ ի հայտ են գալիս այս համաճարակի ընթացքում: