«Օսկար-2021»-ը հնարավոր է հետաձգվի
Կինոարվեստների ակադեմիան քննարկում է «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխության տեղափոխումը. այն ծրագրված է 2021 թվականի փետրվարին: kommersant.ru-ի հաղորդմամբ, գրել է Variety-ը՝ հղում անելով մի քանի աղբյուրների։
Նշվում է, որ նոր ամսաթիվը դեռ հայտնի չէ:
Մեկ այլ աղբյուր պնդում է, որ այս պահին ամսաթիվը փոխված չէ: Հեռարձակումը ծրագրված է 2021 թվականի փետրվարի 28-ին: Մինչև այդ համավարակի ֆոնին փոխվել էին ֆիլմերի ընտրության կանոնները: 2021 թվականին կընտրվեն նաև այն ֆիլմերը, որոնք չեն ցուցադրվել կինոթատրոններում և ցուցադրվել են առցանց: