Ֆրանսիայի դպրոցներում գրանցել է կորոնավիրուսի 70 նոր դեպք՝ հաստատությունների բացվելուց 1 շաբաթ անց
Ֆրանսիան գրանցել է COVID-19-ի 70 նոր դեպք դպրոցներում, որոնց թույլատրվեցին վերաբացվել նախորդ շաբաթ։ Այս մասին, ինչպես գրել է Business Insider-ը, ասել է երկրի կրթության նախարարը:
Կրթության նախարար Ժան-Միշել Բլանշերն ասել է, որ գրանցված դեպքերն «անխուսափելի էր», հավելելով, որ տուժած դպրոցներն անմիջապես կփակվեն:
Նշվում է, որ Ֆրանսիան փակեց իր դպրոցներն ու բարձրագույն կրթական հաստատությունները մարտի 17-ից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների մաս: Երկու ամսվա փակումից հետո Ֆրանսիան սկսեց վերացնել սահմանափակումները, ներառյալ որոշ խանութների և նախադպրոցական ու տարրական դպրոցների վերաբացումը:
Ֆրանսիայում մինչ օրս գրանցվել է ավելի քան 180,000 կորոնավիրուսային դեպքեր և ավելի քան 28,000 մահ: