Առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը պարտվել է Մագնուս Կարլսենին
Lindores Abbes Rapid Challenge շախմատի առցանց մրցաշարում Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը չորս տուրից հետո 2 միավորով ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը։
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, Արոնյանը հաղթել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, պարտվել Մագնուս Կարլսենին, ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի և չինացի Դին Լիրենի հետ։
Երեքական միավորով մրցաշարի առաջատարներն են նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլին Սոն եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը։
Այսօր կխաղարկվի ևս չորս տուր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին