ԵՄ-ն ստեղծել է թեստ, որը հնարավորություն է տալիս կես ժամում ախտորոշել COVID-19-ը
Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ ստեղծվել է բարձր ճշգրտությամբ էքսպրես-թեստային նոր համակարգ, որը թույլ է տալիս կես ժամվա ընթացքում հայտնաբերել կորոնավիրուսային հիվանդությունը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Սա HG nCoV19 թեստի նախագիծն է, որին մասնակցում են պետական և մասնավոր կազմակերպություններ Իռլանդիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից և Չինաստանից:
«Շատ կարևոր է, որ արագ և ճշգրիտ ախտորոշվի կորոնավիրուսային հիվանդությունը, քանի որ դա նվազեցնում է հիվանդության հետագա տարածման ռիսկը»,- ասել է ԵՄ-ի նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը:
Հաղորդվում է, որ նոր ախտորոշիչ համակարգը խիստ ճշգրիտ է և թույլ է տալիս 30 րոպեի ընթացքում արդյունքը ստանալ:
Ծրագրի ղեկավարը՝ իռլանդական «HiberGene» ընկերությունը, արդեն ստացել է թեստերը եվրոպական շուկա մատակարարելու անհրաժեշտ թույլտվությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է հիվանդության ավելի քան 5 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 316 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 միլիոն դեպք
- ԵՄ-ն ակնկալում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի մեկ տարվա ընթացքում
- ԵՄ-ը կորոնավիրուսի դեմ պայքարին հատկացրել է 230 մլն եվրո