Համավարակի մասին ֆիլմ կնկարահանեն
Համավարակի թեմայով թրիլեր է նկարահանվում, պրոդյուսերն է Մայքլ Բեյը։ kinonews.ru կայքը, հղում անելով Deadline-ին, գրում է, որ «Songbird» անվանումով ֆիլմը կլինի առաջինը, որը կստեղծվի Լոս Անջելեսում կորոնավիրուսի համավարակը սկսվելու պահից։
Նշվում է, որ դրա ստեղծողները կօգտագործեն նկարահանման որոշ նորարարական եղանակներ, որոնք թույլ կտան անվտանգ աշխատել կարանտինի ընթացքում: Նրանք, ենթադրաբար, արդեն ներկայացրել են Կինոդերասանների գիլդիային աշխատանքային սխեման և ստացել են հավանություն: Նախագծում ներգրավված բոլոր դերասանները կվերապատրաստվեն տանը:
Ըստ աղբյուրի, սյուժեն դեռ գաղտնի են պահում։ Հայտնի է միայն, որ գործողությունները կայանալու են մոտ ապագայում, երբ իշխանությունները կրկին, բայց այս անգամ ավելի խիստ կարանտին են մտցնում՝ բացատրելով, որ վիրուսը մուտացիայի է ենթարկվել։
Հայտնի չէ նաև ֆիլմի բյուջեն։ Ենթադրվում է, որ քիչ կլինի, քանի որ չեն լինելու թանկարժեք դեկորացիաներ և մասշտաբային բնական նկարահանումներ։ Արդեն այս ամիս կսկսեն ընտրել հիմնական դերակատարներին։ Դեռ հայտնի չէ թողարկման ժամկետը։