«Հրապարակ». Սահմանափակ թվով մարդիկ են հրավիրվել Արայիկ Հարութոյւնյանի երդմնակալության արարողությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը սահմանափակ մարդիկ են մասնակցելու. Շուշիի Երիտասարդության կենտրոն 100 հոգի են հրավիրել։ ԱԺ հատուկ նիստին կմասնակցեն նորընտիր պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները, ԼՂ նախկին նախագահը, ՀՀ վարչապետը։
«Էս օրերին մեզանից շատ մարդիկ են նեղանում, ովքեր նախորդ ինաուգուրացիաներին ի պաշտոնե մասնակցել են, այսօր` կորոնավիրուսի պատճառով, որոշվեց նեղ կազմով անցկացնել»,- ասաց Արայիկ Հարությունյանի խոսնակը:
Հրավիրվել է նաև հայաստանյան էլիտան` կառավարություն, ԱԺ։ Կլինեն Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, ֆրակցիաների ղեկավարները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան