«Կառավարությանն առաջարկել ենք դուխով բացել ռեստորանները». հանդիսավար
«Կառավարությանն առաջարկել ենք դուխով բացել ռեստորանները»,- ներկայացնելով կառավարության շենքում ակցիայի մասնակից ռեստորանների ներկայացուցիչների չորս հոգանոց խմբի ունեցած հանդիպման արդյուքները՝ հայտարարեց քննարկմանը մասնակցած հանդիսավար Վարդան Խաչատրյանը: Վերջինս հայտարարեց, որ ոլորտի աշխատակիցները գիտակցում են սոցիալական անվտանգության պահպանման անհրաժեշտությունը և իրենց աշխատանքները կկազմակերպեն այդ սկզբունքով:
Շոու բիզնեսի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք ընդամենը առաջարկել են իրենց աջակցությունը կառավարությանը՝ որպեսզի գտնեն ռեստորանների վերաբացման հնարավորությունները: Այդ նպատակով ոլորտի սեփականատերերը և աշխատակիցները սոցիալական ցանցերով ձևավորելու են 10 հոգուց բաղկացած նախաձեռնող խումբ և իրենց առաջարկներն են ներկայացնելու գործադիրին, որը կքննարկվի կառավարության նիստում:
Ակցիային միացած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը՝ Անի Սամսոնյանը հայտնեց, որ ակցիայի մասնակից բերման ենթարկված քաղաքացիները պետք է ազատ արձակվեն և դա լինելու է:
Քաղաքացիների ազատ արձակման խնդիրը լուծելու համար Գևորգ Գորգիսյանը գնաց ոստիկանության բաժանմունք:
Պատգամավոր Անի Սամսոնյանն ակցիայի մասնակիցներից ցուցակագրեց 6 ներկայացուցիչ, որոնց համար անցագիր կպատվիրի՝ ժամը 15.00-ին ԱԺ-ում նրանց հետ քննարկումներ կազմակերպելու համար:
Ակցիայի մասնակիցները հեռացան կառավարության շենքի դիմացից՝ քննարկումներ իրկանացնելու և հետագա քայլերն պլանավորելու նպատակով: