ԱՄՆ-ն ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել է Վենեսուելա ներխուժումը դատապարտող Ռուսաստանի հայտարարության առաջարկը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն արգելափակել է Ռուսաստանի առաջարկած հայտարարությունը, որը դատապարտում էր Վենեսուելայի ներքին գործերին միջամտությունը և նրա ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունը: Այս մասին չորեքշաբթի օրը Twitter- ում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ Վենեսուելայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո: Այս մասին գրում է Tass-ը։
Դիվանագետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի առաջարկած փաստաթղթի տեքստում «մեղադրանքներ չկան, միայն հիմնական և ընդհանուր սկզբունքներ են եղել»:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Վենեսուելայի իշխանությունները հայտարարել էին, որ իրենց հաջողվել է կանխել Կոլումբիայից վարձկանների խմբի մուտքը, որոնք մտադիր էին Վենեսուելայում հեղաշրջում իրականացնել և սպանել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ասվում էր, թե ձերբակալվածների թվում եղել են Ամերիկայի երկու քաղաքացի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտնել է, որ Վաշինգտոնը կապ չունի Վենեսուելայում ձերբակալված անձանց խմբի հետ: Ըստ նրա, Միացյալ Նահանգները չեն թաքցնի այս երկրի դեմ գործողություն իրականացնելու փաստը, եթե նման ծրագիր ունենան։
Հարակից հրապարակումներ`
- Մադուրոն հայտարարել է Թրամփի անվտանգության աշխատակիցների կալանքի մասին
- Մադուրոն հրամայել է երկիրը պաշտպանելու համար մոբիլիզացնել Վենեսուելայի հրետանին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան