Ադրբեջանի ԱԻ նախարարը վթարի է ենթարկվել
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդին Հեյդարովը վթարի է ենթարկվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել երեկ Ազադլիգ պողոտայի ու Բակիխանովա փողոցի խաչմերուկում։
Նախարարը եղել է Mercedes մակնիշի 90 AA 900 պետահամարանիշի ծառայողական մեքենայով։ Հրապարակված տեսանյութից երևում է, որ նա անցել է կարմիր լույսի տակով ու բախվել Maserati մակնիշի մեքենայի։
Վթարի հետևանքով մեքենայի ներսում գտնվող անվտանգության բարձիկները բացվել են։ Նրա թիկնապահները նախարարին տեղափոխել են այլ մեքենա ու հեռացրել դեպքի վայրից։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, վթարի հետևանքով որևէ մեկը չի տուժել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում