«Բրազիլիայում տեսարանը զարհուրելի է, դիակները փողոցներում են»
Ֆորմուլա-1-ի նախկին ղեկավար Բեռնի Էքլսթոունը պատմել է, թե կորոնավիրուսային համավարակի հետրանքով ինչ վիճակ է առաջացել Բրազիլիայում, փոխանցում է arevelk.am-ը։
«Սան Պաուլոն դարձել է համավարակի տարածման կենտրոնը։ Այնտեղ մարդկանց դիերը ընկած են փողոցներում, իսկ երկրի նախագահը չգիտի՝ ինչ անել։ Նա նոր է հասկացել, որ ամեն ինչ լուրջ է»,- ասել է նա։
Բ. Էքլսթոունը տեղեկացրել է, որ հունիսին իրենք պետք է երեխա ունենային, բայց չէին ցանկանա, որ նա այս քաոսային պայմաններում լույս աշխարհ գար. «Եվ լավ է, որ մենք Շվեյցարիա մեկնեցինք»։
Հարակից հրապարակումներ`
- Բրազիլիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 13.944 մարդ
- Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ անզոր է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ