Էստոնիայում դեմ են արտահայտվել ելակ հավաքելու նպատակով ուկրաինացիների երկիր ժամանելուն
Էստոնիայի ՆԳՆ ղեկավար Մարտ Հելմեն դեմ է ելակ հավաքելու համար ուկրաինացիների մուտքը երկիր թույլ տալու կոչերին՝ նշելով, որ Ուկրաինայից էժան աշխատուժի ներքո չի կարելի վերադասավորել պետությունը:
Չորեքշաբթի էստոնացի ֆերմերները բաց նամակ են գրել գյուղական միջավայրի նախարարին՝ խնդրելով կառավարությանը հնարավորինս շուտ լուծել ուկրաինացի աշխատողների հարցը և թույլ տալ, որ նրանք գան երկիր ելակ հավաքելու և սեզոնային այլ աշխատանքներ կատարելու համար:
ՆԳՆ մամուլի ծառայությունը նախկինում հայտնել էր, որ երրորդ երկրների՝ ներառյալ Ուկրաինայի քաղաքացիները դեռևս չեն կարող աշխատել Էստոնիայում՝ չնայած մայիսի 18-ին COVID-19 համաճարակի պատճառով հանրապետությունում մտցված արտակարգ դրության չեղարկմանը:
«Մենք չենք կարող կառուցել էստոնական պետությունն ուկրաինական աշխատուժի վրա: Այսօր պարզվում է, որ առանց ուկրաինացիների ոչինչ չենք կարող անել՝ չենք կարող կառուցել, ելակ հավաքել: Շուտով առանց ուկրաինացիների մենք չենք կարողանա թերթեր հրատարակել և հեռուստածրագրեր պատրաստել»- ասել է Հելմենը հինգշաբթի օրը կառավարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանա:
Նախարարի խոսքով՝ արտերկրից ժամանող աշխատողների նկատմամբ այս մոտեցման պահպանման դեպքում՝ տաս տարի հետո Էստոնիայում ուկրաինացիների թիվը կհավասարվի Տալլինի բնակչությանը: «Սա այն է, ինչ բոլո՞րն են ուզում: Ես համզված եմ, որ մենք չենք կարող փոխանակել ազգային պետությանը մի քանի տոննա ելակի հետ»,- հայտարարել է Հելմեն՝ հավելելով, որ այժմ երկրում ժամանակավորապես աշխատում է մոտ 50 հազար մարդ:
Ներքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսության և շինարարության ոլորտի այն ընկերություններին, որոնք առավել դժգոհ են օտարերկրյա աշխատողների պակասից, պետությունը բազմաթիվ հարցեր ունի` կապված հարկերի վճարման, հարկային խարդախությունների, ծրարներով աշխատավարձերի վճարման վերաբերյալ, և կառավարությունը մտադիր է խստացնել վերահսկողությունը նրանց գործունեության նկատմամբ: