Թորոսյան. Իմ սահմանադրական իրավունքն է իրավական միջոցներով պայքարել զրպարտող քաղաքացիների դեմ
«Եթե խոսքը վերաբերում է իմ դեմ կայացրած դատական ակտին, դրա մասով պարզաբանում տվել եմ, համարում եմ դատական ակտը կատարած»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե չեք վստահում դատական համակարգին, դատական վճիռը չեք կատարում, ինչո՞ւ եք ինքներդ զրպարտության համար դատի տալիս բժշկական կենտրոնի տնօրեններին կամ բժիշկներին։
Նախարարն ասաց, որ իր սահմանադրական իրավունքն է իրավական միջոցներով պայքարել զրպարտող և վիրավորող քաղաքացիների դեմ, եթե խրոնիկական բնույթ է կրում և դուրս է գալիս հնարավոր թույլատրելիի սահմաններից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Panorama.am-ը գրել է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքացիական հայցեր է ներկայացրել Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանի։Դատալեքս համակարգից տեղեկացել ենք, որ Նունե Ներսիսյանի դեմ հայցադիմումը դատարանը ստացել է մայիսի 14-ին։ Նախարարը պահանջում է դատարանից Ն.Ներսիսյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։ Այն մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Սարգիս Երիցյանին։
Ինչ վերաբերում է Արա Մինասյանի հետ կապված դատարանի որոշմանը, դատական բոլոր ատյանները բավարարել էին Մինասյանի հայցը, պարտավորեցրել Թորոսյանին հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։
«Դատարանի վճիռը կդնեմ իմ դարակում, և ևս մեկ անգամ կհայտարարեմ, որ Հայաստանի դատական համակարգը չի վայելում Հայաստանի ժողովրդի մեծամասնության վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների»,- ասել էր Թորոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թորոսյանը սկսել է դատի տալ կորոնավիրուսի մասին «կեղծ» լուրեր տարածողներին
- Կարեն Վարդանյան. Արժանապատվությունիցս ցածր եմ համարում Արսեն Թորոսյանի հետ գործ ունենալ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան