Թրամփը ցանկանում է դեմ առ դեմ G7 գագաթնաժողով անցկացնել հունիսին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է հունիսին անցկացնել G7-ի դեմ առ դեմ գագաթնաժողով, սակայն չկա հստակ ամսաթիվ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Քեյլի ՄակՔինանին՝ ճեպազրույցի ժամանակ: Այս մասին գրում է Tass-ը։
«Նախագահն իսկապես ցանկանում է G-7 գագաթնաժողով անցկացնել Վաշինգտոնում, հենց որ մենք կբացենք երկիրը՝ վերացնելով սանիտարական սահմանափակումները, որոնք պայմանավորված են համաճարակի հետ», - ասել է խոսնակը:
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ուսումնասիրում է G7-ի լիարժեք գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը Քեմփ Դեյվիդում գտնվող իր նստավայրում: Չորեքշաբթի օրը նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել էր առաջիկայում գագաթնաժողովի կազմակերպումը:
Մարտի 20-ին Սպիտակ տան խոսնակի տեղակալը հայտարարել էր, որ Թրամփը որոշում է կայացրել չեղյալ համարել G7-ի առաջնորդների հունիսյան հանդիպումը Քեմփ Դեյվիդում` համաճարակի պատճառով, որի փոխարեն գագաթաժողովը նախատեսված էր անցկացնել տեսախցիկների միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան