Կառավարության դիմացից ոստիկանները քաղաքացուն տարան
Կառավարության շենքի դիմաց միայնակ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացուն մի քանի ոստիկան ուժով տեղափոխեցին ոստիկանական մեքենա և տարան։
Ինչպես գրում է News.am-ը, քաղաքացին զբաղվում էր շրջիկ առևտրով, այսօր եկել էր կառավարության դիմաց՝ բողոքելու, որ չի կարողանում կումանալ ծառայությունների դիմաց վճարել։ Նա ուներ դիմակ, ձեռնոցներ, ձեռքին էլ՝ թղթեր։
«Ի՞նչ եմ արել, արա, ի՞նչ էմ արել, այ անմարդկայիններ»,- բղավում էր տղամարդը, մինչ առանց ձեռնոցի ոստիկանները նրան հրելով մոտեցնում էին մեքենային։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան