
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով նիստ է նշանակվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել դատարան գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Դատալեքսից տեղեկանում ենք, որ հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին հերքելու հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունը, պաշտպանել պատիվը և արժանապատվությունը, փոխհատուցել զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին, հայցը վարույթ ընդունվել։ Գործով նախնական նիստը նշանակվել է հունիսի 23-ին ժամը 14։00-ին։