Ստամբուլում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ ինտենսիվ թերապիայի բաժանմունք ունեցող հիվանդանոցը
Այսօրվանից գործարկվել է Եվրոպայում ամենամեծ ինտենսիվ թերապիայի բաժանմունք ունեցող հիվանդանոցը, որը գտնվում է Ստամբուլում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Բաշաքշեհիրի քաղաքային հիվանդանոցը կոչվում է «Pine and Sakura»՝ որպես Թուրքիայի և Ճապոնիայի միջև բարեկամության նշան:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն ներկա են գտնվել բուժհաստատության գործարկման պաշտոնական արարողությանը:
«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ հիվանդանոցը, որին տրվել է Ճապոնիայի համար խորհրդանշական անվանումը՝ «Սակուրա», լավ կծառայի Ստամբուլի բոլոր բնակիչներին», - ասել է Աբեն՝ ներկաներին ուղղված տեսաուղերձի ընթացքում:
Ճապոնիայի կառավարության ղեկավարը նաև շեշտել է, որ ճապոնական կողմը կշարունակի սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ՝ կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարում:
Թուրքիայի ղեկավարն իր հերթին ասել է, որ Ստամբուլը քայլ առ քայլ վերածվում է ճանաչված միջազգային առողջապահական կենտրոնի։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում մինչև օրս կորոնավիրուսով վարակվել է 152․587 մարդ
- Ստամբուլում տուրիստներին տուգանել են՝ սոցիալական հեռավորություն չպահպանելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան