
Մայիսի 22-ից Վրաստանը կչեղարկի արտակարգ դրության ռեժիմը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան տեղեկացրել է, որ երկրում չի երկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը, իսկ պարետային ժամը կվերացվի, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ նրա, վրացական կառավարությունը նման որոշում է ընդունել, քանի որ տնտեսական և սոցիալական առումով խիստ կարևոր է աստիճանաբար և զգուշորեն վերադառնալ նորմալ կյանքին։
Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 21-ին, այնուհետև այն մեկ ամիս երկարաձգվել է և հաստատվել՝ մինչև մայիսի 22-ը ներառյալ։
Հանրապետությունում համաճարակի սկսվելուց ի վեր, կորոնավիրուս է հաստատվել 721 քաղաքացու մոտ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 8 նոր դեպք
- Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 11 վարակակիր