Քաղաքապետը դագաղի մեջ մահացած է ձևացել՝ կորոնավիրուսի կարանտինի խախտման համար չձերբակալվելու ակնկալիքով
Պերուի փոքրիկ Տանտարա քաղաքի քաղաքապետը փորձել է մահացած ձևանալ այն բանից հետո, երբ ոստիկանները բռնացրել են նրան ընկերների հետ խմելու ընթացքում՝ կորոնավիրուսային արգելափակումների կանոնները խախտելով:
Ոստիկանները Ջեյմի Ռոլանդո Ուրբինա Տորեսին նկարել են դագաղի մեջ պառկած՝ դիմակով, երբ երկուշաբթի երեկոյան եկել են նրա հետևից՝ ձերբակալելու համար։
Ոստիկաններն ասում են, որ նա խախտել է պարետային ժամն ու սոցիալական հեռավորության պահպանման օրենքները, որպեսզի ընկերների հետ խմիչք օգտագործի և ձերբակալվելիս էլ հարբած է եղել:
Տորեսին տեղացիները մեղադրում են, որ նա վիրուսի սպառնալիքին լուրջ չի վերաբերվում և քաղաքում անվտանգության նախազգուշական միջոցներ չի իրականացրել։
Քաղաքը, Պերուի մնացած մասի հետ միասին, կենտրոնական իշխանության որոշմամբ 66 օր առաջ սահմանափակումների մեջ է հայտնվել, սակայն զայրացած տեղացիներն ասում են, որ Տորեսը քաղաքում ընդամենը ութ օր է անցկացրել՝ արգելափակման սկսվելու պահից ի վեր։
Daily Mail-ի հաղորդմամբ, Պերուն գրանցել է ընդհանուր առմամբ 104,020 դեպք և 3,024 մահ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան