Գեղարքունիքի մազրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 դեպք
Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 դեպք, առողջացել է 121 քաղաքացի, մահացել՝ 4-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 19 նոր դեպք և 2 առողջացած»,- նշել է նա։
Մահվան դեպքի վերաբերյալ մարզպետը տեղեկացրել է, որ պացիենտը եղել է 64 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ և Չկալովկա համայնքներում։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
- Գեղարքունիքի մարզում COVID-19-ի 284 հաստատված դեպք կա. մարզպետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան