Ճապոնիայի իշխանությունները կորոնավիրուսի երկրորդ ալիքն անխուսափելի են համարում
Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքը տեղի է ունենալու ցանկացած դեպքում, այնուամենայնիվ, իշխանությունները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս ալիքի մասշտաբը փոքր լինի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով տնտեսական վերականգնման նախարար Յասութոշի Նիշիմուրայի խոսքը։
«Երկրորդ ալիքը հաստատ տեղի կունենա: Բայց կարևոր է ամեն ինչ անել, որպեսզի այդ ալիքի չափը փոքր լինի»,- ասել է նա:
Նախարարը նաև շեշտել է, որ երկրի իշխանությունները կանեն անհրաժեշտ եմեն ինչ այդ ալիքը զսպելու համար:
Յ. Նիշիմուրան նշել է, որ կառավարությունն ու համապատասխան գերատեսչությունները ուշադիր հետևելու են նոր կորոնավիրուսների տարածման դինամիկային այն շրջաններում, որտեղ վերացվել է արտակարգ դրության ռեժիմը:
Ավելի վաղ Յ. Նիշիմուրան վստահություն էր հայտնել, որ Ճապոնիայի արևմտյան Կանսայի շրջանում կորոնավիրուսի տարածման տեմպերը կայունացել են, ինչից ելնելով որոշվել է այնտեղ չեղարկել արտակարգ դրության ռեժիմը:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում ցույց են տվել, թե ինչպես է վիրուսը նստում մակերևույթներին ու փոխանցվում մարդուն
- Ճապոնիան ևս 13 երկրների համար սահմանափակում է մուտքի իրավունքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները