Աշխարհում կորոնավիրուսակիրների քանակը գերազանցել է 5 միլիոնը
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 5 միլիոնը: Դա է վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները, որը հիմնված է վարակի բռնկման դեպքեր արձանագրած երկրների իշխանությունների պաշտոնական հայտարարությունների, ինչպես նաև փորձագետների և լրատվամիջոցների եզրակացությունների վրա:
Վերջին տվյալներով՝ վարակվել է 5,000,890 մարդ, նրանցից 6,55% -ը՝ 327.724 մահացել է, մեկ ամսվա ընթացքում վարակվածների թիվը կրկնապատկվել է:
Միացյալ Նահանգներում գրանցվել է վարակի դեպքերի ամենամեծ թիվը, որը կազմում է բոլոր վարակվածների գրեթե մեկ երրորդը: Այնտեղ, ըստ «Նյու Յորք Թայմս»-ի, վարակվել է ավելի քան 1.558.700 մարդ, նրանցից 5.99%-ը` 93.300-ը մահացել է, Ռուսաստանը երկրորդ տեղում է (308.705 վարակված, նրանցից 0,96% -ը` 2.972 մահացած): Վարակվածների բացարձակ թվով Բրազիլիան զբաղեցրել է երրորդ տեղը, այստեղ այժմ արձանագրվում է վարակվածների թվի աշխարհում առավելագույն աճի տեմպերից մեկը: Այնտեղ, ըստ G1 պորտալի, արձանագրվել է վարակի 293 357 դեպք, 6,44% -ը (18 894) մահացել է:
Բայց 100,000 մարդու հաշվով վերահաշվարկ կատարելու դեպքում դասավորությունն այլ կլինի: Այս դեպքում առաջին տեղերը կգրավեն քիչ քանակությամբ վարակված և քիչ բնակչություն ունեցող երկրները՝ Սան Մարինոն և Վատիկանը: Կատարը երրորդ տեղում է, այստեղ վարակված է բնակչության մոտ 1.3% -ը: ԱՄՆ-ն այս ցուցակի 12-րդ տեղում է, իսկ Ռուսաստանը չորրորդ տասնյակում է: