Բելգիայի ապագա թագուհին ընդունվել է ռազմական ակադեմիա
Բելգիայի թագաժառանգ արքայադուստր Ելիզավետան պատրաստվում է սկսել նոր կյանք։ Բելգիայի թագավորական տունը հաստատել է, որ ապագա թագուհին, ով անցած տարի նշում էր իր 18-ամյակը, աշնանը կսկսի ուսումը Բելգիայի Թագավորական ռազմական ակադեմիայում: Այս մասին գրում է People ամսագիրը։
Ելիզավետան որոշել է հետևել իր հորը՝ թագավոր Ֆիլիպին, որը սովորել է ակադեմիայում 1978-1981 թվականներին: Բացի այդ, արքայադուստրը սովորում էր ոչ թե Բելգիայում, այլ Ուելսի UWC Atlantic College-ում: Նա այնտեղ ընդունվել էր 2018-ի մարտին և վերադարձավ Բելգիա ուղիղ երկու տարի անց՝ կորոնավիրուսի տարածման արդյունքում սահմանների փակումից անմիջապես առաջ։
Արքայադուստր Ելիզավետան 60-ամյա թագավոր Ֆիլիպի և 47-ամյա թագուհի Մատիլդայի չորս երեխաներից ավագն է և, ըստ այդմ, առաջին հավակնորդը թագավորական գահին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան