Apple-ը թողարկում է iPhone-ի համաճարակին հարմարեցված նոր օպերացին համակարգը
Apple-ը թողարկել է iOS օպերացիոն համակարգի նորացված տարբերակը, որը հաշվի է առնում փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել համաճարակի պայմաններում: iOS 13.5-ը դիմակավորված անձին թույլ կտա արգելափակումից ավելի արագ հանել հեռախոսը: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այն պարունակում է նաև Google-ի հետ համատեղ մշակած վարակվածի հետ շփումների մասին ծանուցող COVID-19 - Expose Notification համակարգը:
IOS- ի նոր տարբերակը լուծում է այն խնդիրը, որին մարդիկ բախվում էին` փորձելով դիմակը հագած բացել իրենց սարքերըը: IPhone-ի կամ iPad-ի համար նախատեսված ծրագրային ապահովման դեմքի ճանաչման նախորդ համակարգը, անձին դիմակով տեսնելով, մի քանի անգամ սխալ էր արձանագրում, մինչև գաղտնաբառի մուտքագրման պատուհանին անցելը:
Նոր տարբերակում այն անմիջապես կարդում է դիմակավորվածի դեմքը և բացում է գաղտնաբառ մուտքագրելու պատուհանը:
Մայիսի 20-ին Apple-ը և Google-ը հայտարարել են ծրագրային ինտերֆեյս հավելվածի (API) գործարկման մասին, որը ծրագրավորողներին հնարավորություն կտա օգտագործել Bluetooth-ը մոտակա սմարթֆոնների հետ գործակցելու համար:
Ընկերությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ քսաներկու երկիր արդեն դիմել և ստացել են API մուտքի իրավունք՝ ծառայությունը առողջապահական համակարգերում ինտեգրվելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան