ՄՕԿ նախագահ. Չէի ցանկանա Օլիմպիադան անցկացնել առանց հանդիսականի
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ հույս ունի 2020 թվականի Օլիմպիական խաղերն անցկացնել հանդիսականների մասնակցությամբ։
Նրա կարծիքով, մարզադաշտերում առանց հանդիսականի՝ յուրահատկությունը կորում է։
«Օլիմպիական ոգին կայանում է երկրպագուների միասնությամբ։ Ամբողջ աշխարհից հանդիսականները գտնվում են օլիմպիական մարզադաշտերում, ինչն էլ Օլիմպիադան դարձնում է յուրահատուկ։ Մենք չէինք ցանկանա անցկացնել Խաղերն առանց հանդիսականի»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ՝ Բախի խոսքը մեջբերել է Բի-Բի-Սի-ն։
Բացի այդ, նա հայտարարել է, որ Տոկիոյում կայանալիք օլիմպիադայի կազմակերպման ծախսերը պետք է կրճատել։
«Ամբողջ աշխարհում ճգնաժամը ցույց է տվել մեզ, որ մարդկանց անհրաժեշտ են առաջին անհրաժեշտության իրեր։ Դա պետք է նկատի ունենալ Տոկիոյում խաղերի կազմակերպման ժամանակ»,- ասել է ՄՕԿ նախագահը։
Հիշեցնենք, որ Օլիմպիական-2020 ամառային խաղերը կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղափոխվել են 2021 թվական։ Այն պետք է կայանա Տոկիոյում հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։
Հարակից հրապարակումներ`
- ՄՕԿ-ն ու ԱՀԿ-ն ստորագրել են փոխօգնության պայմանագրի ժամկետի երկարացման մասին պայմանագիր
- ՄՕԿ ղեկավար. 2021-ին Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 23-ին
- ՄՕԿ –ը որոշել է ավելացնել Տոկիոյի խաղերին նախապատրաստվելու համար դրամաշնորհների, կրթաթոշակների գումարը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան