Կորոնավիրուսի ախտորոշմամբ Հայաստանի երկու քաղաքացի տեղափոխվել է Բոճորիշվիլու կլինիկա
Վրաստանի Բոճորիշվիլու անվան կլինիկայում բուժում է ստանում 51 պացիենտ, այստեղից 41-ի մոտ ախտորոշված է կորոնավիրուս:
Կլինիկայի հոգաբարձական խորհրդի ղեկավար Մակա Սոլողաշվիլու փոխանցմամբ, նշված բժշկական հաստատությունում նոր կորոնավիրուսից ապաքինվել է ևս երեք պացիենտ: Կլինիկան ընդունել է երկու նոր վարակակիր անձի: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Ունենք երեք ապաքինված: Մեզ մոտ է տեղափոխվել կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ երկու նոր պացիենտ: Նրանք մայր և որդի են կարանտինի տարածքից, Հայաստանի քաղաքացիներ: Բացի այդ, մեկ պացիենտ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը կայուն է: Չորս պացիենտի վիճակ ուշագրավ է»,- հայտարարել է Մակա Սոլողաշվիլին:
Նրա փոխանցմամբ, Բոճորիշվիլու կլինիկայի պացիենտներից 12-ն անչափահաս է:
Կլինիկայում այսօր հետազոտելու են ևս չորս անձի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները