ԱՀԿ-ն նախազգուշացրել է COVID-19- ի երկրորդ ալիքի հավանականության մասին
ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչն ասել է, որ ամենուր, որտեղ եկել է կորոնավիրուսի առաջին ալիքը, հնարավոր է նաև երկրորդը։
Բնակչությունը պետք է հասկանա՝ հիվանդանալու վտանգը չի անցել, այդ իսկ պատճառով ցակացած պարագայում պետք է պահպանել անվտանգության կանոնները։ Այս մասին գրում է kommersant.ru կայքը։
Վույնովիչի խոսքով, երկրի սուբյեկտների համար կարևոր է հաշվի առնել իրենց հնարավորություններն այն դեպքում, եթե վարակը նորից սկսի տարածվել։
Փորձագետը հիշեցրել է վարակվածների, նրանց շփման շրջանակների հնարավորինս շուտ նույնականացնելու մասին, որից հետո բուժել և հետևել մեկուսացված մարդկանց։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ. Վիրուսը ոչ մի տեղ չի գնացել
- ԱՀԿ. Բժիշկների՝ կորոնավիրուսով վարակման հիմնական պատճառները
- ԱՀԿ. Երկրներում սահմանափակումների մեղմացումը չի նշանակում համավարակի ավարտ
- ԱՀԿ. Հեռավորությունը պաշտպանում է կորոնավիրուսից ավելի լավ, քան դիմակները
- ԱՀԿ. «Հանգստանալու ժամանակ չկա». Եվրանյուզ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան