ԱՄՆ իշխանությունները կարող էին կանխել 54 հազար մարդու մահ. գիտնականներ
Ամերիկացի գիտնականները կարծում են, որ երկրի իշխանությունները կարող էին կանխել մոտ 54 հազար մահ, եթե նրանք երկու շաբաթ շուտ սկսեին իրականացնել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար նախատեսված սանիտարական միջոցառումները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Կոլումբիայի համալսարանի հետազոտողները, վարակիչ հիվանդությունների մասնագետ Ջեֆրի Շեյմանի գլխավորությամբ, կառուցել են համակարգչային մոդել, որը, նրանց պնդմամբ, կարող է գնահատել Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ներդրված սահմանափակող միջոցների ազդեցությունը:
Այս մոդելի հիման վրա գիտնականները եկել են եզրակացության, որ եթե սահմանափակումները մտցվեին երկու շաբաթ շուտ, ապա հնարավոր կլիներ 54 հազար մարդու մահից խուսափել։
«Հիվանդության աճի փուլում կարճ ժամանակահատվածը կարևոր դեր է խաղում՝ մահացության նվազեցման առումով», - ասել է Շեյմանը:
Միևնույն ժամանակ, հետազոտողները նաև նախազգուշացրել են երկրի իշխանություններին, որ սանիտարական ստանդարտների չափազանց արագ վերացումը կարող է հանգեցնել նաև մահացության կտրուկ աճի:
Հարակից հրապարակումներ`
- Իրավիճակն ԱՄՆ-ում․ Նախագահ Թրամփի պայքարը կորոնավիրուսի դեմ
- ԱՄՆ-ում սրճարանի հաճախորդը կրակել է խոհարարին՝ ի պատասխան դիմակ կրելու պահանջի
- ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 հազար նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան