Մեկնարկել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման արարողությունը
Մեկնարկել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման արարողությունը:
Այն տեղի է ունենում Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում: Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցում են նաև Հայաստանից ժամանած հյուրերը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Հատուկ նիստին մասնակցում են նաև Արցախի նախկին նախագահը, ԱՀ խորհրդարանի 33 պատգամավոր, ԱԱԽ-ի և կառավարության անդամները,ՊՆ բարձրագույն սպայակազմը, Ստեփանակերտի քաղաքապետը, նաև ՀՀ և Արցախի կուսակցությունների ներկայացուցիչներ ու հանրային գործիչներ:
ԱՀ նախագահը պաշտոնը ստանձնում է օրենքով նախատեսված կարգով: Ներս բերվեց ԱՆ դրոշն ու 18-րդ դարի ավետարանը, որից հետո տեղի ունեցավ երդմնակալության արարողությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան