Իրանում 10 հազար բուժաշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն
Իրանում մոտ 10 հազար բուժաշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության փոխնախարար Քասեմ Ջան Բաբայի խոսքը։
Ըստ նրա, որոշ բուժաշխատողներ դարձել են հիվանդության զոհը: Բաբայը չի նշել, թե կոնկրետ քանի բժիշկ է մահացել կորոնավիրուսի հետևանքով։
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 126, 949 մարդու մոտ։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 2346 նոր դեպք
- Իրանում մեկ օրում COVID-19-ի 2000-ից ավելի նոր դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները