«Հրապարակ». ԿԳՄՍ փոխնախարարը Սմբատ Գոգյանի հետ «ռազբորկա» է արել վերջինիս տան մոտ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը տղայական «ռազբորկայի» է կանչել Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանին, որը համարձակվել էր ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիանա Գալոյանի հասցեին «թթու» խոսք ասել։ Հանդիպումը տեղի է ունեցել Գոգյանի տան մոտ, Թամրազյանն «ատչյոտ» է պահանջել Գոգյանից։
Հիշեցնենք, որ վերջինս ասել էր, որ Գալոյանի դոկտորական ատենախոսությունում առկա են արտագրություններ, բայց Թամրազյանի հովանավորչության շնորհիվ նա զբաղեցնում է այդ պաշտոնը։
«Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև»,- նշել էր Գոգյանը։
Բարեբախտաբար, «ռազբորկան» ձեռնամարտի չի հասել, թեպետ Թամրազյանը, նախարարության աղբյուրի վկայությամբ, ապտակելու փորձ ունի և անգամ փորձարկել է փոխնախարարներից մեկի նկատմամբ։ Ի դեպ, երեկ Գոգյանին ընդունել է նաև Փաշինյանը, որպեսզի լսի նրա պարզաբանումները հրաժարականի առթիվ։
Սմբատ Գոգյանին հարցրինք՝ եղե՞լ է նման հանդիպում իր տան մերձակայքում։ «Ես դա հանդիպում չեմ անվանում, հանդիպումն ինձ համար կոնստրուկտիվ և գործնական է լինում»։ Ուրեմն տղայական զրո՞ւյց է եղել։ «Չեմ մեկնաբանում»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում