ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր պետական ծրագրերի շրջանակներում
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ուսանողական վարկեր արտոնյալ պայմաններով պետական ֆինանսավորմամբ հատուկ ծրագրի շրջանակներում:ՎՏԲ-Հայաստան Բանկից հայտնում են, որ վճարովի հիմունքներով կրթություն ստացող պետական և պետական հավատարմագրություն ունեցող ուսումնակա նհաստատություններում բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ուսանողները կարող են ձևակերպել ուսանողակա նվարկեր հետևյալ արտոնյալ պայմաններով՝
• Տարեկան տոկոսադրույք` 6% կամ 7%,կախված առաջադիմությունից*,
• Վարկի ժամկետ` 3 ամսից մինչև 10 տարի,
• Մեկ ուսումնական տարվա համար վարկի գումար՝ 50,000 ՀՀ դրամից մինչև 700,000 ՀՀ դրամ,
• Վարկի առավելագույն գումարուսման ամբողջ ժամանակահատվածի համար՝ 2,8 մլն. ՀՀ դրամ,
• Միջնորդավճարներնախատեսված չեն:
Արտակարգ դրության պայմաններում ՀՀ Կառավարության կողմից՝ ի աջակցություն Հայաստանի բնակչությանը, ստեղծված հատուկ միջոցառումների շրջանակներում հաճախորդները կարող են ստանալ ուսանողական վարկեր և օգտվել հատուկ լրացուցիչ արտոնություններից.մինչև 2020թ-ի վերջ վարկը կսպասարկվի տարեկան 0% կամ 4% տոկոսադրույքով (կախված առաջադիմությունից):
ՀՀ Կառավարության 14-րդ միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում՝ https://www.gov.am/am/covid-19-cragrer./
Ուսանողականվարկեր կարող են ձևակերպել16-65 տարեկան ՀՀռեզիդենտքաղաքացիները: Պարտադիր պայման է ուսանողի ծնողներից կամ խնամակալներից մեկի երաշխավորությունը: Վարկառուի (ուսանողի) կողմից եկամուտների ներկայացում չի պահանջվում, բավական է երաշխավորի եկամուտների առկայությունը, իսկ եկամտի բավարար չլինելու կամ բացակայության դեպքում, հնարավոր է ներգրավել համավարկառու:
*Վարկը տրամադրվում է տարեկան 9% տոկոսադրույքով, որից 2%-ը կամ 3%-ը, կախված առաջադիմությունից, սուբսիդավորվում է պետության կողմից:
Փաստացի տարեկան տոկոսադրույք՝ 6.17%-7.33%:
Ավելի մանրամասն տեղեկատվություն ուսանողական վարկերի պայմանների մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits/owsanoghakan-vark-petakan-tsragrov կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև մայիսի 31-ը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa-ն հայտարարում են անկանխիկ վճարումների թվով 15-րդ ակցիան
- ՎՏԲ–Հայաստան Բանկի միջոցով վճարվել են ավելի քան 2,1 միլիարդ ՀՀ դրամի չափով հրատապ միանվագ նպաստներ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է մինչև 10% զեղչ Farfetch.com կայքից Mastercard պրեմիում դասի քարտերով գնումներ կատարելիս
- ՎՏԲ գլխավոր տնօրեն. Չնայած վարկային արձակուրդին, մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վճարումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան