
«Եկեք փչացած հեռախոսով կեղծ լուրեր չտարածենք». Փաշինյան
«Կոչ եմ անում փչացած հեռախոսի միջոցով կեղծ լուրեր չտարածենք կորոնավիրուսի մասին»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ կառավարության տված բոլոր տեղեկությունները և գնահատականները օբյեկտիվ են, իսկ փոփոխվող տվյալները վիրուսի վերաբերյալ նոր տեղեկատվության ի հայտ գալով է պայմանավորված:
Նրա խոսքով, այն գնահատականները, որոնք հընթացս փոխվում են, կապված են վիրուսի մասին նոր պրակտիկայի ձեռք բերման հետ:
«Այսօր աշխարհում չկա երկիր, որ կարող է ասել՝ 100 տոկոսով ճանաչում է վիրուսը, գիտի նրա բոլոր պարամետրերը և գիտելիքի վերանայման անհրաժեշտություն չկա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, կորոնավիորուսի դեմ պայքարի համար կա մեկ գերարդյունավետ միջոց, դա բոլորի անհատական պաասխանատվությունն է և խնդրեց մաքսիմալ լուրջ վերաբերվել խնդրին, այլապես նոր ցնցումների առաջ կկանգնենք: