Ռուսաստանում չեղարկվել են իններորդ դասարանի ավարտական քննությունները
ՌԴ-ում որոշվել է չեղարկել իններորդ դասարանի ավարտական քննությունները, ասել է Կրթության նախարարության ղեկավար Սերգեյ Կրավցովը: Երկու ավարտական դասարաններում էլ `9-րդ և 11-րդ, ավարտական վկայականները կտրամադրվեն ընթացիկ գնահատականների համաձայն, փոխանցում է «Կոմմերսանտ»-ը։
«Որոշվեց չեղարկել իններորդ դասարանի ավարտական քննությունները, մենք կանցկացնենք սերտիֆիկացում՝ համաձայն ընթացիկ գնահատականների: Նաև, ըստ ընթացիկ գնահատականների, պետական սերտիֆիկացումը կանցկացվի 11-րդ դասարանում: Վկայագրերը կտրամադրվեն մինչև հունիսի 15-ը», - ասել է Կրավցովը։
Նշվում է, ոոր քննություն հանձնելը պարտադիր կլինի միայն բուհերի դիմորդների համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այդ քննությունները կսկսվեն հունիսի 29-ից:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում առաջարկում են օրենքում ամրագրել «ինքնամեկուսացման» հայեցակարգը
- Ռուսաստանում բացահայտվել է COVID-19-ի 8849 նոր դեպք