Եթե չդադարեցվեն շինծու քաղաքական հետապնդումները, աննպատակ կհամարեմ շարունակել ֆեդերացիայի կառավարումը.Արթուր Գևորգյան
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բռնցքամարտի աշխարհի հարգելի ներկայացուցիչներ և մարզասերներ: Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել վերջին շրջանում իմ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և գործողությունների մասին:
Անքննելի է մի բան. իմ նկատմամբ կիրառվող գործողությունների արդյունքում չպետք է տուժի որևէ մարզիկ կամ մարզիչ: Հետևաբար, պարտքս եմ համարում Ձեզ ներկայացնել որոշ մանրամասներ ստեղծված իրավիճակից: Եվ ասպես...
Պետության կողմից ֆեդերացիային տրվող դոտացիան՝ տարեկան 110 միլիոն դրամի չափով, մենք իրավունք ունենք բացառապես ծախսել համապետական, միջազգային, պաշտոնական մրցաշարերի կազմակերպման և մասնակցության նպատակով: Երբևէ այդ գումարից չեն պարգևավատրվել մարզիչները , մարզիկները և ֆեդերացիայի աշխատակիցները:
Դրանք միշտ կատարվել են հովանավորների և հիմնականում իմ անձնական միջոցների շնորհիվ: Իշխանությունների կողմից վարվող ստոր, ապիկար, մենաշնորհային քաղաքականության արդյունքում, այսօր իմ նկատմամբ ապօրինաբար կատարվում է քրեական հետապնդում և նպատակային կերպով արգելափակված են իմ անձնական բոլոր հաշիվները, կալանքի տակ են ինձ պատկանող գույքերը, իսկ ֆեդերացիայի հետ համագործակցող ընկերությունները, վախվորած մի կողմ քաշվելով դադարեցնում են համագործակցությունը ֆեդերացիայի հետ: Արդյունքում տասնյակ մարզիչներ և մարզիկներ, տարիներ շարունակ մշտապես գտնվելով իմ բարոյական և ֆինանսական աջակցության ներքո, այսօր կանգնած են բարդ խնդրի առաջ:
Եթե մոտակա օրերին չդադարեցվեն այս ծիծաղելի, շինծու քաղաքական հետապնդումները, ես աննպատակ կհամարեմ շարունակել ֆեդերացիայի հետագա կառավարումը: Կդադարեցնեմ իմ աշխատանքը` որպես ֆեդերացիայի նախագահ, կնշանակվի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ով էլ օրենքի և կանոնակարգի համաձայն կկազամկերպի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ:
Հատուկ ցանականում եմ նշել, որ 2019 թվականի ընթացքում միջազգային մրցաշարերում խոշոր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին իմ կողմից խոստացված պարգևատրումները ցանկացած պարագայում մնալու են ուժի մեջ, և կկատարվեն իմ Հայաստան վերադառնալուն պես: Ես միշտ էլ շարունակելու եմ լինել իմ հարազատ մարզաձևի կողքին՝ իմ կապերի, իմ ունեցած հնարավորությունների ամբողջ ծավալով:
Մոտ ապագայում անպայման կներկայացնեմ վերջին 7 տարիներին ,իմ կառավարման շրջանում, բռնցքամարտում գրանցված այն բոլոր ձեռքբերումները ,որոնք իրապես եղել են աննախադեպ:
Իսկ մինչ այդ սպասենք դեպքերի զարգացումներին...»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները