Համավարակի ֆոնին Հայաստանում կավասակի հիվանդության տարածում չի արձանագրվել
«Ֆրանսիայում, Իտալիայի հյուսիսում, Նյու Յորքում կավասակի սինդրոմի տարածվածության մասին, հատկապես այս պանդեմիայի ֆոնի վրա, տեղյակ ենք, միջոցներ ենք ձեռնարկում, եթե մեզ մոտ նման դեպքեր արձանագրվեն»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով, Հայաստանում այս տարի վիճակը, բարեբախտաբար, որևէ կերպ չի փոխվել, մինչ օրս ընդամենը 3 նման դեպք է գրանցվել։
Նախարարն ասաց, որ կավասակին ունի սիմպտոմատիկ բուժում, որի համար օգտագործվում է բավական թանկարժեք դեղորայք, դրա պաշարն էլ են գնել համապատասխան մոտավոր կանխատեսումների։
«Ապահոված ենք այդ դեղորայքով։ Եթե այդպիսի դեպքեր լինեն, բարեբախտաբար, այդպիսի դեպքեր չկան»,- ընդգծեց Ա. Թորոսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել մինչև 18 տարեկան 270 երեխայի մոտ, որոնցից 2 ունի թեթև թոքաբորբ, որևէ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա։ Ա. Թորոսյանն ասաց, որ երեխաները թեթև են տանում հիվանդությունը։
Նախարարի ներկայացրած տվյալներով, կորոնավիրուսի դրական ախտորոշում է արձանագրվել 23 հղիի մոտ, նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում։
Հարակից հրապարակումներ`
- Թորոսյան. Դեպքերի աճին զուգընթաց ավելանում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը (լրացված)
- Թորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար մինչև տարվա վերջ անհրաժեշտ կլինի մոտ 300 մլն դոլար
- 21.05.2020. Կորոնավիրուսի 335 նոր դեպք, 162 առողջացած և3 մահ
- Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն. վարչապետ
- Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թվում 5 հղի է եղել
- Առողջական առեղծվածային իրավիճակ երեխաների մոտ` կովիդ 19 հիվանդությամբ վարակվելուց հետո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին