Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Հարությունյանին պաշտոնական լիազորությունները ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Իր հերթին նախագահ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին Արցախին բոլոր հարցերում սատար կանգնելու համար՝ հավաստիացնելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը Մայր հայրենիքի հետ փոխգործակցությունն ավելի սերտացնելու նպատակով:
Այնուհետև հայկական երկու հանրապետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել անվտանգության, տնտեսության և մի շարք այլ ոլորտներին առնչվող տարբեր հարցերի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արցախի նախագահին
- «Ժողովուրդ». Սամվել Բաբայանը հնարավոր է պաշտոն ստանա Արցախում
- Արցախի նորընտիր նախագահի դեմ բողոքի ակցիա է տեղի ունենում Շուշիում
- Արցախը Հայաստան է և վերջ.Արայիկ Հարությունյան
- Մեկնարկել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան