Թորոսյան. Մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան Վրաստանինը
«Մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը։ Իհարկե, չեմ ասում որպես հպարտանալու մի բան, փաստ եմ արձանագրում մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական»,- «ՀՀ առողջապահական քաղաքականությունը՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում» թեմայով Հանրային խորհրդի առցանց հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա հույս ունի, որ Հայաստանի հարևաններն էլ կկարողանան իրենց համակարգներն ուժեղացել և բոլորը պաշտպանված կլինեն. «Նույնը վերաբերում է Իրանին, Ռուսաստանին։ Այս երեք երկրները մեզ համար կարևոր են, հոսքերի առումով մենք խոցելի ենք դառնում»։
Նա խոսեց նաև մեթոդաբանությունների տարբերության մասին. «Կա մեթոդաբանության տարբերություն, այդ թվում այն քաղաքացիների, որոնք թեստավորվում են ընդհանրապես։ Կա մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք իրենք հաշվարկում են որպես թեստ։ 100 տոկոս ինֆորմացիա չունեմ, անկեղծ ասած դա չեմ համարում մեր առաջնային նպատակը, հնարավոր է, օրինակ, Վրաստանի արած 40 հազար թեստերը ՊՍՌ թեստերը չլինեն, մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից պրակտիկորեն մենք չենք օգտվում, որովհետև վստահելի չեն։
Երկրորդ՝ արդյոք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները, որոնք հնարավոր է ունենային կորոնավիրուսային վարակ, տանեին շատ թեթև, ինչպես հիմա մենք էլ ենք գնում դրան, ընդհանրապես թեստավորվե՞լ են, թե՞ ասել են՝ հարգելի քաղաքացի, դու ունես թեթև հարբուխ, մնա տանն ու լավացի։ Այդ հարցի պատասխանը չունեմ, չեմ էլ ուզում ունենալ, մեր խնդիրը չէ։
Արդյո՞ք թոքաբորբ ախտորոշումով մահվան դեպքերը, եթե նրա մոտ նաև կորոնավիրուսային վարակ կա, համարվում է կորոնավիրուսից մահացած քաղաքացի, թե ոչ։ Մեր մոտ համարվում է միանաշանակ։ Մենք անխտիր գրանցում ենք կորոնավիրուսից մահացած բոլոր քաղաքացիներին որպես կորոնավիրուսից մահացած քաղաքացիներ։ Միայն առանձին, ոչ կորոնավիրուսով պայմանավորված մահերն են, որ առանձին հաշվառում ենք անում։
Թափանցիկության նման մակարդակ, անկեղծ ասեմ, որևէ երկրում չգիտեմ»։
Նախարարը նաև նշեց. «Որպես ուղղություն, որը պետք է ուսումնասիրել։ Երբ ախտորոշում ենք Վրաստանով Հայաստան ժամանած, այդ թվում, վրացի վարորդներին ու ստանում ենք դրական թեստեր ու շատ-շատ մեծ թվով։ Հիմա կարելի է համարել, որ Վրաստանում, օրինակ, օրական 1-2 կամ 6 դեպք է լինում ու կարելի է համար ոչ բոլոր դեպքերն են, որ հաստատվում են ու դառնում վիճակագրության մասին։ Այդ հարցի պատասխանը վերջնական չգիտեմ»։
Ա. Թորոսյանի խոսքով, եթե նույնիսկ ենթադրեն, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է ու պատրաստվում են բացել սահմանները տուրիստների համար, արդյոք այդ լավ արդյունքները հարատև պահպանվելու են։
«Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է ու ակնհայտ է գերթե բոլոր երկրների դեպքում։ Անընդմեջ իզոլացված մնալ թե կողքի երկրներից, թե երկրի ներսում, հնարավոր չէ։ Մեր որդեգրած սկզբունքին համապատասխան՝ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսային վարակի հետ։ Հնարավոր է լինեն ալիքաձև սահմանափակումների ուժեղացում, թուլացում, դա ընդունում են բոլոր երկրները, բայց ամբողջական ձերբազատում տոտալ փակումով կամ ամբողջական բացումով հնարավոր չի լինելու։ Պետք է միջին մի բան գտնել, որը փորձում ենք անել։ Անորոշությունները շատ մեծ են բոլորի մոտ։ Որոշակիության մակարդակի նման ցածր լինելը թույլ չի տալիս կառավարություններին երկարատև որոշումներ ընդունել»,- ասաց Ա. Թորոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյան. Հնարավոր է գնանք խորը սորտավորման
- 22.05.2020. Կորոնավիրուսի 322 նոր դեպք և 293 առողջացած, 4 մահվան դեպք
- Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել
- Թորոսյան. Դեպքերի աճին զուգընթաց ավելանում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը (լրացված)
- Թորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար մինչև տարվա վերջ անհրաժեշտ կլինի մոտ 300 մլն դոլար
- Մայիսի 22-ից Վրաստանը կչեղարկի արտակարգ դրության ռեժիմը
- Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 8 նոր դեպք
- Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան