Արցախի ԱՆ-ն ձեռք է բերել ջերմային գոլորշացուցիչ ախտահանիչ սարքեր
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 77 հատ ջերմային գոլորշացուցիչ (Termal fogger) ախտահանիչ սարք, որից 7-ը` նվիրատվության կարգով:
Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, սարքերը բաշխվել են նախարարության ենթակա բժշկական հաստատություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանին, ԱՀ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը և շրջանային վարչակազմերին՝ անհրաժեշտության դեպքում մասսայական ախտահանում իրականացնելու:
Տրամադրվել են նաև ախտահանիչ լուծույթներ ու պաշտպանիչ միջոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին