Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 33 քաղաքացու մոտ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված ևս 10 փորձանմուշի պատասխանները` բոլորն էլ բացասական:
Բացասական էր նաև կորոնավիրուսով հիվանդացություն ունեցող 2 քաղաքացու կրկնակի թեստավորման փորձանմուշի արդյունքը, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունն ու դուրս գրվել բժշկական հաստատությունից:
Այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 33 քաղաքացու մոտ, որից 10-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 669 քաղաքացի, մեկուսացված են՝ 69-ը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱՆ-ն ձեռք է բերել ջերմային գոլորշացուցիչ ախտահանիչ սարքեր
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք. ընդհանուր՝ 29
- Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան