Եվրոպական թանգարանները բացվում են, բայց եկամուտների կորուստ ունեն
Մշակութային կյանքը վերադառնում է Եվրոպայի քաղաքաներ։ Զբոսաշրջիկները նորից կարող են տեսնել Աթենքի Ակրոպոլիսն ու Հռոմի ֆորումը։
Եվրանյուզի հաղորդմամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, կորոնավիրուսի պատճառով աշխարհի թանգարանների 90 տոկոսը, ընդհանուր՝ 85 հազար, ստիպված էին գոնե մի քանի օրով կարանտին հայտարարել։ Այսօր էլ մշակութային օջախները հազվադեպ այցելուներ են ընդունում։
«Շատ տարօրինակ զգացողություն է։ Վերջին տարվա ընթացքում մենք այստեղ այնքան անգամ ենք եղել, թանգարանը միշտ մարդաշատ էր։ Այնքան անսովոր է հիմա այստեղ զբոսանելը՝ հրապարակը դատարկ է, աստիճաններին ոչ մեկը չկա։ Շատ տարօրինակ է»,- ասել է Կապիտոլյան թանգարանի գիդերից։
Պորտուգալացի թանգարանային աշխատողներն ընդգծում են, որ թանգարանների դերը կրթության հարցում շատ կարևոր է, դրանք հենց իրենցով արդեն կրթություն են, իսկ այսօր դա անհնար է դարձել։
Վիեննայի, Փարիզի, Ամստերդամի մեծ թանգարանները հաշվարկում են կորուստները։ Եկամուտները նախորդ տարվա համեմատ կրճատվել է 80 տոկոսով։
Հարակից հրապարակումներ`
- Մետրոպոլիտեն թանգարանը կբացվի օգոստոսի կեսերին
- Իտալիան բացում է առաջին թանգարանները
- ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհի թանգարանների ավելի քան 13 տոկոսը հնարավոր է չբացվեն համավարակից հետո
- Արգելոց-թանգարանները բացվում են
- Բելգիայում վերաբացվում են թանգարաններն ու կենդանաբանական այգիները
- Թանգարանների միջազգային օրն է
- Պիոտրովսկի. Համավարակը ցույց տվեց թանգարանների չափանիշների արդյունավետության սնանկությունը
- Վատիկանի թանգարանները կբացվեն այցելուների համար
- ՌԴ-ում հնարավոր է հուլիսի կեսերից բացվեն թանգարանները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին