Առաջիկա օրերին Երևանից ու դեպի Երևան կիրականացվեն մի շարք չվերթներ
Մայիսի 23-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երևան ժամը 17:20):
Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Azimuth ավիաընկերության կողմից (ժամանում 17:40):
Ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):
Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երևան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում 00:05):
Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 19:30):
Ս. թ. մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):
Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
Կոմիտեից խնդրում են ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկա օրերին նախատեսվում է իրականացնել Դամասկոս-Երևան չվերթ
- Այսօր կիրականացվի Սոչի-Երևան չվերթ
- Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին