Ուզբեկստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է երեք հազարը
Ուզբեկստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է ևս 39-ով և հասել է 3006-ի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը։
Երկրում կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը գրանցվել է մարտի 15-ին, Ֆրանսիայից վերադարձած մի կնոջ մոտ։ Մահացել է 13 հիվանդ, վերականգնվել է 2407-ը:
Գործակալության տվյալներով, ներկայումս կորոնավիրուսով հիվանդ 586 հիվանդ բուժման փուլում է, այդ թվում չորսը ծանր վիճակում:
Ուզբեկստանի իշխանությունները մինչև հունիսի 1-ը երկարաձգել են COVID-19- ի տարածման դեմ կարանտինային միջոցառումները, սակայն այգիները, թանգարաններն ու մարզադաշտերը մայիսի 15-ին վերսկսել են աշխատանքը: Մայիսի 18-ից վերականգնվել են Տաշքենդի և երկրի շրջանների միջև ուղևորափոխադրումները:
Մայիսի 8-իc իշխանությունները վերսկսել են նաև հատուկ չվերթները՝ արտասահմանից հայրենակիցների վերադարձն ապահովելու համար:
Ամբողջ երկրում նաև գործում է կարանտինային ռեժիմ, բոլոր մարզերը բաժանվել են գոտիների ՝ «կարմիր», որն ամենավտանգավորն է, «դեղին» և «կանաչ», որոնք վիրուսից զերծ են:
Հարակից հրապարակումներ`
- Ուզբեկստանում գրանցվել է կորոնավիրուսից երկրորդ մահը. Ria.ru
- Ուզբեկստանում COVID-19- ի դեմ տեխնոլոգիա ստեղծելու մրցույթ է հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները