Փաստաբան. «Բեսպրեդելը» պետք է մեկընդմիշտ արմատախիլ արվի մեր կյանքից
Փաստաբան Նորայր Նորիկյանը, անդրադառնալով փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա կատարված հարձակմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որևէ փաստաբանի և վերջինիս ընտանիքի նկատմամբ դրսևորած ցանկացած ոտնձգություն իրական սպառնալիք է մարդու իրավունքների, իրավական պետության և պետության ապագայի դեմ։
Փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։
Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:
Խստորեն դատապարտում եմ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տ․ Աթանեսյանի բնակարանի վրա տեղի ունեցած հարձակումը և ընտանիքի անդամների նկատմամբ իրականացված սպառնալիքները՝ հորդորելով իրավապահ մարմիններին ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար։
Այսպիսի ՛«Բեսպրեդելը՛» պետք է մեկընդմիշտ արմատախիլ արվի մեր կյանքից»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Աթանեսյանի տան վրա հարձակվողները փորձել են հարվածել նրա 7-ամյա որդուն
- Փաստաբանների և նրանց ընտանիքների նկատմամբ հարձակումները, վիրավորանքները ևս այս իշխանության ձեռքբերումն են․ Անի Սամսոնյան
- Հարձակում փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան